среда, 13 апреля 2016 г.

Ինչպես դիմահարդարվել սելֆիի համար



Հիմա բոլորն են սելֆի անում: Քո սելֆիների հաջողության գաղտնիքը կարող է գրագետ արված դիմահարդարումը լինել:

Մաշկը

Սելֆիի համար դիմահարդարման գլխավոր կանոնը մաշկի իդեալական տոնն է: Մաշկին ավելի մուգ կամ ավելի բաց գույն տալ կարող ես ֆիլտրերի օգնությամբ, բայց դրան վիրտուալ հարթություն տալը շատ ավելի բարդ կլինի. լուսանկարների մշակման հատուկ հավելվածներով արված ռետուշն անմիջապես երևում է անզեն աչքով: Ուստի մինչ սելֆի անելը հոգա քո մաշկի գեղեցկության մասին: Օգտագործիր դեմքի համար հարթեցնող բազա և հետո միայն տոնային քսուք օգտագործիր:

Հայլայթեր՝ կոսմետիկ միջոց, որը շատ բանի է ունակ: Դրա գլխավոր առավելությունն այն է, որ դեմքին տալիս է թարմ տեսք և փայլի էֆեկտ: Ոչ մեծ քանակությամբ հայլայթերով վրձինը սահեցրու այտոսկրերովդ, քթիդ «մեջքով», կզակովդ և ճակատովդ: Բացի դրանից՝ 1 կաթիլ հայլայթերը շրթունքի տակ լրացուցիչ ծավալ կտա:

Կոմպակտ դիմափոշին (եթե մաշկիդ վրա արդեն տոնային միջոցի շերտ կա, ավելի լավ է՝ թափանցիկից օգտվել) քեզ կազատի մաշկի յուղոտությունից: Այն քսիր Т-հատվածում, որն ամենից հաճախն է ցույց տալիս ճարպոտության նկատմամբ քո մաշկի հակվածությունը՝ քթիդ ու ճակատիդ:

Եթե պատրաստ ես սելֆիի ստեղծմանն ավելի հիմնավոր մոտենալ, մշակիր դեմքիդ ուրվագծերը, ինչպես դա անում է Քիմ Քարդաշյանը: Միշտ վառ արտահայտված այտոսկրեր, բարակ և նուրբ քիթ, սուր կզակ՝ իր դեմքն այդ կերպ Քիմը փոխում է մաշկի վրա լույսի և ստվերի խաղի միջոցով: Դրա համար պետք է հիմք քսել դիմահարդարման տակ: Հետո թեթև տոնով ճակատի կենտրոնական մասը, քթով, շրթունքի վերևի մասով, կզակով ուղղահայաց գիծ տանել: Դրանից հետո գունաբացվում է այտերի հատվածն աչքերի տակ մինչև այտոսկրեր: Այտոսկրերի վրա պետք է քսել բրոնզեր կամ մուգ գույնի դիմափոշի: Այտոսկրերի ներքևի մասը ևս մգանում է, ինչի հաշվին օվալը դառնում է ավելի ընդգծված, իսկ դիմագծերը՝ ավելի նուրբ: Դիմահարդարման հիմքի բոլոր բաղադրիչները պետք է լավ համադրել, իսկ վրան սովորական տոնային քսուք քսել:

Հոնքերը և աչքերը

Հարցազրույցներից մեկում Նատալի Պորտմանը խոստովանել է, որ «հոնքերը հանգիստ թողնել» արտահայտությունը լավագույն բյութի-խորհուրդն է եղել իր կյանքում: Դերասանուհին երևի չի սիրում սելֆի անել: Ինչպես հայտնի է՝ հոնքերը հաճախ որոշում են դեմքի արտահայտությունը: Դրանց պետք է ուշադրություն դարձնել: Հոնքերդ ներկիր ստվերաներկերով, սանրիր հատուկ խոզանակով և հարթեցրու հոնքերի համար թափանցիկ գելով՝ մազիկները դեպի վեր ուղղելով: Դա արտահայտիչ կդարձնի դեմքդ:

Սելֆի անելիս սմարթֆոնի տեսախցիկն ամենից հաճախ մեզ վերևից ներքև է «նայում»: Ուստի աչքերի դիմահարդարման դեպքում շեշտը պետք է դնել վերևի կոպի վրա: Ներքևի կոպը վառ ներկելու դեպքում դա կարող է տեսականորեն փոքրացնել աչքերը:

Smoky eyes-ն աչքերի դիմահարդարման լավագույն տարբերակը չէ սելֆիի համար: Ստվերաներկերի խտությունը սիրողական լուսանկարներում ծանր կերևա: Այդպիսի դիմահարդարմամբ լուսանկարվել ավելի լավ է պրոֆեսիոնալ տեսախցիկով:

Թարթիչներ

Թարթիչը սելֆիի համար դիմահարդարման կարևոր մաս է: Դրանք պետք է լավ կլորացվեն և ներկվեն, որպեսզի հայացքը բաց լինի: Առանց թարթիչները ոլորող միջոցի չի լինի:

Շուրթերը

Վառ գույնի շրթներկը կօգնի ուշադրությունը կենտրոնացնել շուրթերի վրա և սելֆին ավելի հիշվող կդարձնի:

Որպեսզի շուրթերը կադրում ավելի գրավիչ լինեն, դրանց կենտրոնին մի քիչ թափանցիկ փայլ քսիր: Դա ևս վիզուալ կմեծացնի շուրթերի ծավալը:

Նյութի հեղինակ՝ Մոնիկա Բաբայան

Dresses

Որ մեկն է սիրուն՝1, 2, 3, 4, 5
Նյութի հեղինակ՝ Մանե Մանուկյան


Fashion songs

Կատարող-Inna
https://www.youtube.com/watch?v=6ttobrfMnyQ
https://www.youtube.com/watch?v=gbiMZ5t96LY



Նյութի հեղինակ`Լիա Աղաջանյան