Պաղպաղակ, զովացուցիչ աղանդերային սննդամթերք։ Ունի դուրեկան համ, բարձր կալորիականություն և լավ է յուրացվում։ Պաղպաղակի շատ տեսակներ պարունակում են սննդի համար անհրաժեշտ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, հանքային աղեր և վիտամիններ։ Հիմնական հումքը կաթնամթերքն է (կաթ, սերուցք, կարագ և այլն), շաքարը, պտուղները կամ հատապտուղները (թարմ կամ սառեցրած), մուրաբաները, շոկոլադը, ընկույզը, նուշը, մրգակճեպը, ձուն, կայունարարները, բուրումնավետ նյութերը և այլն։
Հումքից, որոշակի բաղադրագրով, պատրաստվում է խառնուրդ, որը վարակազերծվում է, համասեռացվում, հովացումից հետո սառեցվում և հարվում ֆրիզերներում։ Ստացված «փափուկ» պաղպաղակում ջրի մինչև 60%-ը վերածված է սառույցի մանրագույն բյուրեղիկների, իսկ ջերմաստիճանը հասցված մինչև - 4, - 5°С։ «Փափուկ» պաղպաղակը կշռաբաշխում են, ձևավորում և ենթարկում հետագա սառեցման («կոփման»)։ Կոփման ժամանակ տեղի է ունենում ջրի լրացուցիչ սառեցում, պաղպաղակը պնդանում է, և նրա ջերմաստիճանն իջնում մինչև - 10, - 20°С։
100 գրամ պաղպաղակի կալորիականությունը 100 - 240 կկալ է։
Նյութի հեղինակ՝ Լիդիյա Կամենատյան
Комментариев нет:
Отправить комментарий